Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ
28.07.2012 | 12:21

Հուլիսի 28-ին` հանրապետության հյուսիսային շրջաններում, 29-31-ին շրջանների զգալի մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որի ժամանակ հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավարևելյան` 3-8 մ/վրկ, որն ամպրոպի ժամանակ կուժգնանա 15-20 մ/վրկ-ով: Օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակն: Օդի ջերմաստիճանը 29-30-ին կնվազի 4-6, օգոստոսի 1-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, եղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` +7 +12, ցերեկը` +22 +26, ցածրադիր մասերում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +22 +26 , Լոռիում` գիշերը՝ +8 +13, ցերեկը` +22 +26, Տավուշում գիշերը՝ +16 +30, ցերեկը՝ +30 +33, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` +16 +30, ցերեկը՝ +30 +33, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +30 +33, նախալեռներում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +21 + 25 և Արցախում գիշերը` +14 +17, ցերեկը` +25 +30 աստիճանի սահմաններում: Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի ցածր, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում (ինդեքսը` 4 ), իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 45-80 տոկոսի սահմաններում:
Երևանում հուլիսի 28-ին և օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-31-ին, երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ջերմաստիճանը գիշերը` +18 +20, ցերեկը` +31 +33, երեկոյան կողմ` +28 +30 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 6959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ